50.9 միլիոն դրամ ԽՍՀՄ վետերանների թոշակների բարձրացմանը


21:00 , 17 մարտ, 2016

50-140 տոկոսով կբարձրանան ԽՍՀՄ զինուժում մարտական գործողությունների 874 մասնակիցների կենսաթոշակները:
Կառավարությունը որոշում է ընդունել աջակցել ԽՍՀՄ զինուժի կամզում մարտական գործողությունների մասնակիցներին՝ բարձրացնելով նրանց կենսաթոշակները շուրջ 50-140 տոկոսով:

Հարկ է նկատել, որ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ գումարը կուտակվելու է տարեսկզբին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում որոշ նպաստների անկանխիկ եղանակով վճարելուց գոյացած միջոցների հաշվին: Արդյունքում կխնայվեն կանխիկ եղանակով վճարումներ կատարելու համար նախատեսված ծախսերը (շուրջ 87.9 մլն դրամ), որից 50.9 մլն դրամը կուղղվի ԽՍՀՄ վետերանների կենսաթոշակների բարձրացմանը: