Այսօր դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը տոնում է ծննդյան 36-ամյակը: Ժպտադեմ դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է, որ կեսգիշերին տոնական օրը սկսել է անսովոր, բայց ուրախ իրավիճակում.
«Երեկ զարմիկս ծննդյան օրն էր, երեւանյան փաբերից մեկում էինք նշում ու գիշերը 00:00-ին, երբ պետք է մեկնարկեր իմ ծննդյան օրը, զարմիկներիս հետ միասին տեղի աշխատողները «Բայց այսօր իմ ծնունդն է» երգի ուղեկցությամբ համբուրգեր բերեցին, որի վրա մոմ էր դրված: Չեմ կարող նկարագրել այդ մթնոլորտը, առաջին անգամ փչում էի ոչ թե տորթի, այլ համբուրգերի մոմեր, ինչն իսկապես զավեշտալի էր»,- պատմեց օրվա հերոսուհին ու ավելացրեց, որ այլեւս երազանքներ չի պահում.
«Ճիշտն ասած՝ տարիների ընթացքում սկսել եմ երազանքներ չպահել, քանի որ դրանք կարծես թե չեն իրականանում, ուստի երեկ էլ համբուրգերի մոմը փչելիս երազանք չպահեցի»:
Ագնեսա Շահնազարյանն արդեն սովորել է ծննդյան օրերն անցկացնել աշխատավայրում, այս օրն էլ բացառություն չի լինի.
«Որպես այդպիսին՝ ծննդյան խնջույք այսօր չի լինի, քանի որ ներկայացում ունեմ եւ խնջույքս բեմում եմ անցկացնելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
