Քառորդ եզրափակիչում կխուսափեի միայն մեկ թիմից` «Բարսելոնա»-ից. Լուիս Էնրիկե


15:40 , 17 մարտ, 2016

luisenrique-cropped_1scup1ewef8ft1fruh7yj15gz3«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի հաջող ելույթը: Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:

«Ես շատ ուրախ եմ, որ Սուարեսը, Մեսսին ու Նեյմարը խաղում են իմ թիմում: Նրանց շնորհիվ կարող ենք ճնշման ենթարկել մրցակցին:

Քառորդ եզրափակիչում կխուսափեի միայն մեկ թիմից` «Բարսելոնա»-ից: Վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: