Կուսակցությունները գոյություն ունեն միայն Օպերային թատրոնի շուրջ. Քաղաքագետ


14:52 , 17 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում որպեսզի նոր Ընտրական օրենսգիրը գործի, անհրաժեշտ է ունենալ կուսակցական զարգացած համակարգ, որը  չկա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, այսօր Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունները թույլ են, դա ակնհայտ է դառնում նաև Ընտրական նոր օրենսգքրի քննարկումների ժամանակ:

Ա.Իսկանդարյանի խոսքով, նույնիսկ իրենց ընդդիմադիր հայտարարող կուսակցությունները երբ միավորվում են, չեն կարողանում որևէ լուրջ արդյունքի հասնել:

Պատասխանելով հարցին, թե ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությունն ի՞նչ կարող է փոխել քաղաքական կյանքում, քաղաքագետն ասաց. «ոչինչ»:

«Ոչ թե պետք է ուղղակի կուսակցության ստեղծել, պետք է փոխել քաղաքական կուսակցությունների մշակույթը՝ քվեարկության տեսակը, կուսակցական աշխատանքը, պետք է կուսակցություններն ունենան ֆինանսական, փորձագիտական, մարդկային ռեսուրսներ: Օսկանյանը չի կարող այդ ամենը միայնակ ստեղծել: Կրկնում եմ՝ պետք է կուսակցությունների մշակույթը փոխվի, իսկ դա մեկ օրում չի կարող լինել»,- ասաց Ա.Իսկանդարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ