14:40 , 17 մարտ, 2016
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վերականգնվել է Հյուսիսային Իրաքից Քիրքուկ-Յումուրթալըք (Ջեյհան) խողովակաշարով նավթի մատակարարումը Թուրքիա։ Այդ խողովակաշարարով նավթի մատակարարումները դադարեցվել էին 5 օր առաջ։
Որոշ տվյալներով՝ դա արվել էր Իրաքի կենտրոնական կառավարության որոշմամբ։ Ներկայումս խողովակաշարով նավթի օրական մատակարարումները կազմում են 528.000 բարել։
Խողովակաշարով նավթի մատակարարումները կասեցվել էին նաև փետրվարի 17-ին՝ PKK-ի խափանարար գործողությունների հետևանքով։