14:07 , 17 մարտ, 2016
Armtimes.com-ը գրում է.
Այսօր Ազգային ժողովում լրագրողները գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվել են շաքարավազի բիզնեսից եւ մեկնաբանություն ուզել այդ բիզնեսի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների շուրջ:
«Նիկոլ Փաշինյանը հիմա թեման բռնել ա` օդից կախված, մտածում են, որ մեր հետ ա ինքը, ինքն էլ ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ես էլ օդից կախված էդ ձեւ եմ ասում: Ինքը կարում ա՞ ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում: Ինքը ասում ա` օդից կախված լուրերով:
Բնական ա, ընտրություն ա, Նիկոլ Փաշինյանը պետքա ա գա մեր համայնք, իրար հետ ընտրություն անենք, դրա համար ինքը ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ինքը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը: Ինքը, ես ընդամենը կարամ ասեմ` մեր ախպերն ա ինքը, ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, բայց իզուր, թող էդ ձեւ բաներ չանի»,- ասել է Ալեքսանյանը:
Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրևեց.
«Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն, Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին:
Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եւ այսպես շարունակ:)
Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն:))))»: