Մենք՝ հայերս, ցանկացած հայկական արտադրության համար պետք է կանաչ լույս վառենք


13:52 , 17 մարտ, 2016
Հայկական արտադրության հեռախոսները շուտով կմտնեն շուկա: Անկեղծ ասած տեղեկացված չեմ այդ հեռախոսների որակից, չգիտեմ ով է արտադրողը, միայն մի բան գիտեմ, որ մենք՝ Հայերս, ցանկացած հայկական արտադրության համար պետք է կանաչ լույս վառենք: Ուզում եմ, որ մի կողմ դնենք բոլոր հնարավոր թերությունները, որոնք կարող են առկա լինել այդ հեռախսի վրա, համեմատաբար գնային տարբերությունը մի կողմի վրա դնենք ու ամեն մեկս մեր ընտանիքում գոնե ունենանք մեկական հայկական արտադրության հեռախոսներ: Ուզում եմ, որ մենք՝ Հայերս , հավատով լցվենք մեր ապագայի հանդեպ ու ինքներս մեզ համար կանաչ լույս վառենք մեր լավ ապագայի համար: Պատկերացրեք,եթե Հայաստանը կատարելագործի հեռախոսների արտադրությունը ու դառնա աշխարհում լավագույներից մեկը...