17:47 , 15 հունվար, 2013
Սիրելի՛ դիմորդներ,
Խնդրում եմ ներողամտաբար վերաբերվել հայերենի շտեմարանի քերթողահայր/մայր հեղինակներին:
Նրանք աներկբա, անտարակույս ունեցել են դառը, բարդ, խրթին և վերջապես նրանց բառերով ասած՝ մանվածապատ մանկություն: Դա է պատճառը, որ նրանք իրենց սևամաղձով անթեղում են երիտասարդ սերնդին: Ես դիմորդ չեմ և մի գաղտնիք ասեմ՝ շտեմարանի անըստգյուտ հեղինակների երեխաներն էլ այլևս դիմորդներ չեն, նրանց չի սպառնում նույնիսկ ծիկրակել այդ շտեմարան-գլուխգործոցը:
Կարդալով շտեմարանի ԱՆիմաստաբանության բաժինը՝ հասկանում եմ, որ այդ չգործածվող, խայտաճամուկ բառերի պատճառով երբեմնի ոսկեղենիկ հայերենը շուտով կդասվի ՄԵՌԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ շարքին:
Սիրելի դիմորդներ, փորձե՛ք ներել նրանց, որպեսզի դուք էլ նրանց պես մաղձով չլցվեք և ապականեք գալիք սերունդը: