12:48 , 17 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել Եվրամիության հետ համագործակցության և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին, տեղեկացնում է ТАСС-ը։
Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է քաղաքական երկխոսության ամրապնդում, քաղաքական, անվտանգության, զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու, հակամարտությունները կանխելու ու ահաբեկչությանը հակազդելու ոլորտներում համագործակցության ընդլայնում ու խորացում։
Նա ընդգծել է, որ համաձայն նոր պայմանագրի՝ կարևոր է համարվում «առևտրային ոլորտը, որը եվրոպացի գործընկերներին կայունության լրացուցիչ երաշխիքներ է տալիս՝ ավելացնելով Ղազախստանում ներդրումների գրավչությունը»։