Աշխատանքային օրը տեղափոխվեց


12:42 , 17 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Այսօր կառավարության հերթական նիստում որոշվեց մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2-ը՝ շաբաթ օրը:

Աշխատանքային օրը տեղափոխելու որոշումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: