Հրազդանում 18-ամյա երկու երիտասարդ վրաերթի են ենթարկվել. վարորդը դիմել է փախուստի


12:00 , 17 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երկու երիտասարդի  և դիմել փախուստի: Երիտասարդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: