Էրդողանը պահանջում է քրդամետ պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից


11:52 , 17 մարտ, 2016

Էրդողանը պահանջում է քրդամետ պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է խորհրդարանից անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 5 պատգամավորների, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Ընդդիմադիր պատգամավորների անունները հեռուստաալիքը չի հայտնել :
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանում չպետք է լինեն այնպիսիք, որոնք կաջակցեն «Քրդական աշխատավորական» կուսակցությանը (PKK):