Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին 4,1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


11:44 , 17 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին 4,1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Գրում է«Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ղազախստանի սեյսմոլոգներին:

Երկրաշարժի էպիկենտրոնը Ալմաթիից 105 կմ դեպի հարավ-արևելք է գտնվել, իսկ  խորությունը կազմել է 10 կմ: