Պատճառ չեմ տեսնում` «Բարսելոնա»-ն լքելու համար. Նեյմար


10:30 , 17 մարտ, 2016

neymar-1452327583-800«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից:

«Կարծում եմ` ֆուտբոլում ամենակարևորը լավ ֆուտբոլիստների հետ նույն թիմում խաղալն է: Կատալոնական ակումբում հանդես են գալիս լավագույնները, և ես երջանիկ եմ:

Այստեղ ինձ զգում եմ, ինչպես տանը: Հանգիստ եմ և պատճառ չեմ տեսնում` «Բարսելոնա»-ն լքելու համար»,-AS-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը: