Հալեպում հայերին պատկանած Baron հյուրանոցում այժմ փախստականներ են ապաստանել


10:10 , 17 մարտ, 2016

Grand-HotelՀալեպում գտնվող Baron հյուրանոցը, որը ժամանակին եղել է Սիրիայի ամենամեծ և ամենաոճային հյուրանոցը, ինքնին լեգենդ է՝ շնորհիվ բարձրաստիճան հյուրերի, ինչպիսիք են Շառլ դե Գոլը, Ագաթա Քրիստին, Յուրի Գագարինը, Աթաթուրքը։ Բայց երբ 2012 թվականին պատերազմը հասավ Սիրիայի կոմերցիոն հանգույց, այցելուները վերացան, և երբեմնի գլամուրային շենքը կորցրեց իր հարյուրամյա հմայքը։ Այս մասին հայտնում է Sputnik News գործակալությունը։

Հալեպում շքեղ հյուրանոց կառուցելու գաղափարը ծնվել էր 19-րդ դարի վերջին։ Հյուրանոցի կառուցման հեղինակները Մազլումյան եղբայրներն էին։

Արմեն Մազլումյանի կինը՝ Ռուբինա Թաշչյանը, հիշում է, որ երկու տարի առաջ հյուրանոց սկսեցին գալ փախստականները, ովքեր գնալու այլ տեղ չունեին։ Արմենը նրանց ջերմորեն հյուրընկալեց՝ ասել է նա։

Չնայած հյուրանոցը փակելու Ռուբինայի խնդրանքին՝ նրա ամուսինը վճռականորեն մերժել է այդ միտքը, քանի որ հյուրանոցը դարձել է ժառանգության ու պատմության մաս Հալեպ քաղաքում, որն արդեն շատ բան է կորցրել։