«Ժողովուրդ». Սնանկ Է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն


09:40 , 17 մարտ, 2016

««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով սնանկ Է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Տեղեկացնենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր–Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց Էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել։ Արդյունքում դատարանը բավարարել Է ՀԷՑ-ի պահանջը։ Ի դեպ, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է եղել երեկ։ Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում «Վանաձոր–Քիմպրոմ»–ի աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։