Հակառակորդն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց


10:00 , 17 մարտ, 2016

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են  մնացել  պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: