09:29 , 17 մարտ, 2016
Բաղադրիչներ
- սիսեռ - 0,5 բաժակ
- ջուր - 5 ճ/գդ
- քունջութ - 1 ճ/գդ
- սխտոր - 4 պճեղ
- ալյուր - 200 գր
- բուսայուղ
Պատրաստման եղանակ
- Սիսեռը ջրի մեջ թրջում ենք մինչև ուռչի։ Այնուհետև եփում ենք մինչև պատրաստ լինի։

- Խմոր ենք հունցում։ Եթե ունենք խոհանոցային կոմբայն կարող ենք դրանով հունցել խմորը. լցնում ենք սիսեռը, ալյուրը, քունջութը, ճզմած սխտորը և ջուրը։ Այնքան ենք խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Եթե խմորը շատ պինդ է, մի քիչ ջուր ենք ավելացնում և խառնում։ Եթե այս ամենը ձեռքով ենք խառնելու, սիսեռը պետք է բլենդերով խյուսի վերածենք, այնուհետև խառնենք մյուս բաղադրիչներին։ Բավականին պինդ խմոր ենք հունցում։ Ձեռքերին չկպչող խմոր պետք է ստանանք։

- Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում։

- Խմորը որքան հնարավոր է բարակ ենք գրտնակում և կլոր դանակի միջոցով շեղանկյունաձև կտրատում ենք։
- Կաթսայի մեջ բուսայուղ ենք լցնում և չիպսերը երկու կողմից տապակում` մինչև ոսկեգույն դառնան ( բուսայուղը շատ ենք լցնում, այն պետք է չիպսերն ամբողջությամբ ծածկի ) ։

- Եվ ամեն բան պատրաստ է:

Այսպիսով, այս տեսակ չիպսեր կարելի է մատուցել պահքային ապուրի հետ, կարելի է նաև օգտագործել որպես պահքային աղցանի բաղադրամաս։ Շատ համեղ և օգտակար: