03:56 , 17 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Կառավարության հաստատման դեպքում 2016 թվականի ապրիլի 1-ից ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների շուրջ 874 մասնակիցներին տրվող կենսաթոշակները կբարձրանան 50-140 տոկոսով:
Մասնավորապես, զինվորական կենսաթոշակ ստացող՝ զինվորական հաշմանդամ չհանդիսացող 155 անձի տրվող անձի պարգևավճարի չափը 8000 դրամի փոխարեն կսահմանվի 12000 դրամ, անհրաժեշտ լրացուցիչ գումարը՝ ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար շուրջ 5.6 մլն դրամ:
Աշխատանքային (սոցիալական) կենսաթոշակ ստացող՝ հաշմանդամություն չունեցող շուրջ 717 անձի պարգևավճարի չափը 5000 դրամի փոխարեն կսահմանվի 12000 դրամ, անհրաժեշտ լրացուցիչ գումարը՝ ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար 45.2 մլն դրամ:
Աշխատանքային (սոցիալական) կենսաթոշակ ստացող՝ հաշմանդամություն ունեցող 2 անձի պարգևավճարի չափը 7000 դրամի փոխարեն կսահմանվի 12000 դրամ, անհրաժեշտ լրացուցիչ գումարը՝ ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար 0.1 մլն դրամ:
Արդյունքում՝ 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար կպահանջվի 50.9 մլն դրամ: