Պուտինի աշխատասենյակում ճառագայթող սարք է հայտնաբերվել


02:36 , 17 մարտ, 2016

168.am–ը գրում է.

Սոցցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել ճառագայթող սարքին, որը հայտնվել է կադրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:

Լուսանկարը, որում երևում է, որ ճառագայթող սարքը դրված է ՌԴ նախագահի աշխատասենյակում, հրապարակվել է Կրեմլի կայքում:

Hi-Tech Mail.Ru-ի փորձագետների կարծիքով՝ կադրում հայտնված սարքը «Դեզար-7» ճառագայթող սարք է, որն արտադրում է ռուսական «Կրոնտ» ընկերությունը: Արտադրողի կայքում նշված է, որ սարքը նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդը վարակազերծելու համար: Սարքի գինը 13 100 ռուբլի է:

Նման տեսակի ճառագայթող սարքն օգտագործվում է գրիպի, տուբերկուլյոզի, դիֆտերիայի, ատիպիկ թոքաբորբի ու մի շարք այլ վտանգավոր վարակների պրոֆիլակտիկայի համար: