00:41 , 17 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Կանադան կպայքարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Պաշտոնապես հայտարարում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեղանի շուրջ վերադառնալու մեր մտադրության մասին»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել է Թրյուդոն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ խոսքը 2021-2022 թ.թ. ՄԱԿ-ի ԱԽ-ում երկրի անդամության մասին է: