Թեհրանի շուկայում գազի պայթյունից մոտ 40 մարդ է տուժել


00:00 , 17 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Թեհրանի շուկայում կենցաղային գազի բալոնի պայթյունի  հետևանքով 39 մարդ է տուժել:  Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Թեհրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Հասան Աբասին:
 
Նրա խոսքով` պայթյունը տեղի է ունեցել Մեծ շուկայի պատկերասրահներից մեկի մոտակայքում:
 
Պայթյունի պահին շուկան մարդաշատ է եղել, քանի որ բնակիչները պատրաստվում են իրանական Նոր տարվա տոնակատարությանը:

Միջադեպի պատճառը դեռևս պարզված չէ: