Աշխարհի ամենաերջանիկ և տխուր երկրները. Հայաստանը 121-րդն է


21:44 , 16 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Կոլումբիա Համալսարանի և ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների ցանցը հրապարկել է աշխարհի ամենաերջանիկ երկրների 2016թ-ի զեկույցը, գրում է Reuters-ը:
Աշխարհի ամենաերջանիկ երկիրն է համարվում Դանիան, երկրորդ տեղում է Շվեյցարիան, իսկ Իսլանդիան երրորդն է:
Հայաստանը զբաղեցնում է 121-րդ տեղը: ԱՄՆ-ն 13-րդն է, Ռուսաստանը 56-րդը, Ադրբեջանը 81-րդը, Վրաստանը 126-րդը իսկ Թուրքիան` 78-րդը:
Վերջին տեղում է աֆրիկյան Բուրունդի պետությունը, որին նախորդում են Սիրիան, Տոգոն և Աֆղանստանը: