20:50 , 16 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դատարանում գանգատվել է, որ Նորվեգիան փորձում է սպանել իրեն կալանքի վատ պայմաններով, հայտնում է Reuters-ը։
Բրեյվիկը հայտնել է, որ միկրոալիքային վառարանում տաքացրած ուտելիքն ավելի վատ է, քան ջրի մեջ խեղդելով խոշտանգումների ենթարկելը։ Դա նաեւ նշել է, որ ամեն օր իրեն մերկացնելն ու զննելը վիրավորական է։ Բրեյվիկը նաեւ նշել է, որ իրեն մեկուսացած է զգում, քանի որ իր մոտ այցելուների չեն թողնում։ Նա նաեւ բողոքում է, որ իրեն սառը սուրճ են մատուցում, իսկ ճաշարանում սպասքը պլաստիկից է։
Հիշեցնենք, որ Բրեյվիկը 21 տարով ազատազրկման է դատապարտվել 2011թ. հուլիսի 22-ին կատարած զանգվածային սպանության համար։