20:30 , 16 մարտ, 2016
Ամերիկյան Միսսուրի նահանգի Սենտ Լյուիս քաղաքի 13ամյա բնակչուհի Գաբրիելա Ջեքսոնը ստիպված է եղել հանդուրժել իր հասցեին վիրավորանքներն ու կեղտոտ ակնարկները՝ իր «թերության» պատճառով. 13 տարեկանում աղջկա կուրծքը նման է հասուն կնոջ կրծքի:
Աղջկա մայրը՝ Թամի Ջեքսոնը, որոշել է պաշտպանել դստերը ու դիմել է դպրոցի տնօրինությանը՝ ծաղրողներին պատժելու խնդրանքով, սակայն դա չի օգնել, ավելին՝ կնոջը աննրբանկատ կերպով խորհուրդ են տվել դիմել վիրահատության:
«Դպրոցականների հետ հարկավոր է պարզապես խոսել: Թող նրանք հասկանան, որ մարդկանց մարմիններն ամբողջ կյանքի ընթացքում փոխվում են:
Մենք բոլորս տարբեր ենք, սակայն Աստված յուրաքանչյուրին տվել է յուրահատուկ գեղեցկություն», ասել է Թամի Ջեքսոնը