Նիկոլի ընդդիմադիր ու «պարկեշտ» փուչիկը պայթեց այսօր, դա ակնհայտ է. Կարեն Ավագյան


20:24 , 16 մարտ, 2016

Հրազդանի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբի պետի մոտ գարնանային սրացումներ են սկսվել։

Միգուցե ՀԱԿ-ի կողմից այսօրվա հերթական՝ իր լեզվով ասած «խուրդվելն» էր պատճառը, թե երազում գիշերն արդեն տեսել էր սեփական քաղաքական դիակը Կոտայքի մատույցներում, դժվար է ասել։ Բայց այն, որ Նիկոլի ընդդիմադիր ու «պարկեշտ» փուչիկը պայթեց այսօր, դա ակնհայտ է։ Ու թերևս ականջին օղ պետք է անի, որ ամեն անգամ լեզվին տալուց մեկին տաս ստանալու է։ Ես էլ հո իրոք փուչիկներից հասկանում եմ ։