Մարտի 28-ը կլինի ոչ աշխատանքային


19:20 , 16 մարտ, 2016

Կառավարությունն որոշում կկայացնի փոխարինելու աշխատանքային օրըBarometer.am-ը գրում է.

Ղեկավարվելով “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղը որոշում կկայացնի 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը:

Նախագիծը կառավարության նիստին կներկայացնի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: