Ո՞ր հայտնի երգիչն է խաղալու «Աբելի քույրը» սերիալում


19:15 , 16 մարտ, 2016

«ATV» հեռուստաընկերությամբ հեռաձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում նկարահանվելու է նաև Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած երգիչ Արամոն։ Նա մարմնավորելու է գլխավոր հերոսների՝ Աբելի և Լիլիթի՝ իրականում՝ Դավիթ Գրիգորյանի և Նարինե Դովլաթյանի հայրիկին։

Թեև Արամոյին ավելի շատ ճանաչում են որպես երգիչ, նա մասնագիտությամբ դերասան է. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում:

Որպես դերասան՝ հանդիսատեսն Արամոյին կհիշի «Մեր բակը 2», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից։ Նա խաղում է նաև կնոջ՝ Էմմա Պետրոսյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացման մեջ: