Գեորգիսյանի անվամբ կայարան ենք ուզո՞ւմ, բերեք նորը կառուցենք ու անվանակոչենք, ոչ թե եղածը վերաձևենք


21:18 , 16 մարտ, 2016

ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ ՀԱՆՎԵԼ ԷՐ որպես հումք վաճառվելու նպատակով միայն - հիմա Գործարանայինի անուն է փոխվում....

Հերթական անգամ անցյալը, հիշողությունը կորցնում է իր վերածնվելու իրավունքը, ու փակում ենք մեր արդյունաբերության անգամ երազանքը:
Գեորգիսյանի անվամբ կայարան ենք ուզո՞ւմ. բերեք նորը կառուցենք ու անվանակոչենք, ոչ թե եղածը վերաձևենք՝ մեր կարծրատիպերը էդ կերպով աշխատացնելով. մենք սովոր ենք անուն փոխել, արձան հանել, քցել մի կողմ ու արձան գողանալ։
Ի գիտություն. Լենինի արձանը հանեցիք, հմի էլ անուններ ենք հեռացնում ու տեղադրում:
Կառուցված էր բանվորների անվամբ, թող մնա ի հիշատակ մեր բանվոր պապերի:
Ոչ մի երկրում նման սխալ չեն անում..
Բայց դա չէ սոսկալին, այլ էն որ ստեղծում են էլի փոխելու նախատիպ ու վաղը արդեն կարող ենք հանգամանքներից ելնելով փոխել առաջարկվող անվանումները ևս և հեռացնել վերատեղադրված սիմվոլներն ու արձանները
ի՞նչ օրինակ ենք տալիս ապագա սերունդներին մետրոյի կայարանը վերանվանելով, մտածե՞լ ենք։

Կից նյութն՝ այստեղ