Ավստրիան օգնության առաջարկ է արել Մակեդոնիային


18:24 , 16 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Ավստրիան սահմանների պաշտպանության գործում իր օգնությունն է առաջարկել Մակեդոնիային: «Ռիա նովոստի»-իփոխանցմամբ, պաշտոնական Վիենայի այս առաջարկը Մակեդոնիային հնչեցրել է երկրի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը:
 

«Ավստրիան Մակեդոնիային առաջարկել  է իր աջակցությունը: Ներկա պահին ՊՆ-ն հստակեցնում է, թե կա արդյոք տեխնիկական սարքավորումներով, մասնավորապես՝ գիշերային դիտարկման սարքերով օգնություն տրամադրելու հնարավորություն»,- ըստ «Welt» պարբերականի, պարզաբանել է Դոսկոցիլը:

Ավսրիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, Բալկանյան Արևմտյան ուղին պետք է անպայման փակ մնա: Իր սահմանների պաշտպանությամբ ըստ նրա Մակեդոնիան շատ բան է արել ԵՄ-ի համար, այդ իսկ պատճառով Քիշնևին պետք է տրամադրվի ֆինանսական օգնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ