Քրդերն ստեղծում են Հյուսիսային Սիրիայի Դաշնություն


20:36 , 16 մարտ, 2016

Քրդերն ստեղծում են Հյուսիսային Սիրիայի Դաշնություն168.am-ը գրում է.

Սիրիայի քաղաքական քարտեզը մոտ ապագայում կարող է վերափոխվել: Այն բանից հետո, ինչ ռուսական ուժերն սկսել են հեռանալ Սիրիայից, աղմկահարույց նորություն է եկել այն տարածքներից, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը, հայտնում է Reuters-ը:

Քրդերը ենթադրաբար օրվա ընթացքում պետք է հայտարարեն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում դաշնային համակարգի ստեղծման մասին: Տարածքները կոչվելու են Հյուսիսային Սիրիայի Դաշնություն: Հայտարարությունը նշանակում է «կառույցի ընդլայնում, որը ձևավորվել է քրդերի ու այլ ժողովուրդների կողմից»: