17:02 , 16 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բեռլինի ոստիկանությունից հայտնել են, որ նախօրեին Գերմանիայի մայրաքաղաքում ավտոմեքենայի պայթեցման մի քանի վարկածներ կան, հաղորդում է Berliner-zeitung-ը:
Պայթյունին կարող են ներգրավված լինել «խոշոր հանցավոր խմբեր, բայկերների բանդաներ կամ «ռուսական մաֆիան»»:
Պայթյունը տեղի է ունեցել Շարլոտենբուրգում: Վարորդը՝ Բեռլինում բնակվող թուրքական ծագմամբ 43-ամյա տղամարդը, մահացել է:
Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործի հետախուզումն իրականացվում է սպանվածի շրջապատում:
Հաղորդվում է նաև, որ մահացածը կասկածվում էր մի շարք հանցագործությունների իրականացման համար և ներգրավված էր թմրանյութերի վաճառքի, կեղծ փողերի պատրաստման հետ կապված մի քանի գործերում:
Հիշեցնենք, որ Բեռլինի կենտրոնում մեքենայի պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ մարտի 15-ի առավոտյան: