Մարկո Ռուբիոն դուրս մնաց ԱՄՆ նախագահության համար պայքարից


18:00 , 16 մարտ, 2016

AP_marco_rubio_mm_151103_16x9_992Аraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված  Մարկո Ռուբիոն հանել է իր թեկնածությունը, հաղորդում է CNN-ը:

Ռուբիոն նման որոշում է կայացրել հարազատ Ֆլորիդա նահանգում կայացած նախնական ընտրություններում պարտություն կրելուց հետո:

Այսպիսով, միլիարդատեր Դոնալդ Թրամփն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը և, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններում կդառնա Հանրապետական կուսակցության թեկնածուն: