Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետը նման է Լեհաստանի ղեկավարությանը վերացնելու փորձի. Լեհաստանի ԱԳՆ


16:54 , 16 մարտ, 2016

160313-g-tvl-100413-poland-pilots-10a-1028_f925b943b2fbbd450d901b1137b1e0bc.nbcnews-fp-1200-8002010 թվականի ապրիլին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած՝ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի ավիաաղետը, որի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Լեխ Կաչինսկին, նման է Լեհաստանի ղեկավարությանը վերացնելու փորձի: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկին տեղական հեռուստատեսության եթերում:

«Այդ աղետի հետևանքները ողբերգական էին և հանգեցրին Լեհաստանի արտաքին քաղաքականության կուրսի արմատական փոփոխության»,- ասել է նա՝ նշելով, որ իրավիճակն այն տեսքն ուներ, «կարծես ինչ-որ մեկի համար կարևոր է եղել վերացնել լեհական պետության ղեկավարությանը»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը մասնակցե՞լ է դրան, Վաշիկովսկին ասել է՝ «դա հարց է, որը ստուգում է պահանջում»:

Ըստ նրա՝ ինքնաթիռի բեկորները Լեհաստանին փոխանցելուց Ռուսաստանի հրաժարումն ավելի է բարդացնում իրավիճակը: