Նաիրա Զոհրաբյանը Շաբոյանին խնդրեց հետևել բրենդային խանութների սահմանած կեղծ զեղչերին


16:16 , 16 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

«Հայաստանում կեղծ զեղչերի մեծ խնդիր կա և դա խայտառակություն է, պարոն Շաբոյան: Բոլոր բրենդային և ոչ բրենդային խանութներին, որոնք պատկանում են տարբեր օլիգարխներին կամ կիսաօլիգարխներին, խնդրում եմ հատուկ ուշադրություն դրարձեք», -այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ներկայացնելով խնդիրը, պատգամավորը Շաբոյանին հուշեց, որ զեղչային ամիսներին նույն ապրանքատեսակը ոչ զեղչված ամիսներին այլ գին է, իսկ «իբր զեղչի» ժամանակ ապրանքի գինը բարձրացնում են, վրան գրում են 30-40 տոկոս զեղչ ու ներկայացնում, թե իբր ապրանքը զեղչվել  է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ