15:14 , 16 մարտ, 2016
Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ մարտի 11-ին Գյումրիի կենդանաբանական այգուց Ուրցաձորի վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծը ճանկել է մի տղամարդու ուս:
Տղամարդը` Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ` 44-ամյա Արտյոմ Ավետիսյանը, «Հերացի» համալսարանական հիվանդանոցում է, նրա ուսը վիրահատել էին:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ տղամարդն իրեն լավ է զգում, վիճակը կայուն է: «Նա այժմ վերականգնման փուլում է, դեռ երկար ժամանակ բուժում կստանա»,- ասաց նա:
Բժիշկը հայտնեց նաև, որ ձեռքի հեռացման խնդիր չկա: