ԱՄՆ-ում մահացել է Եսենինի որդին


14:48 , 16 մարտ, 2016

1458122618_aleksandr-esenin-volpin-fAraratnews.am-ը գրում է.

Ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին մահացել է ԱՄՆ-ում, հաղորդում է Interfaks-ը:

Ալեքսանդր Եսենին-Վոլպինը ծնվել է 1924 թվականին, Լենինգրադում: Վերջինիս մայրը թարգմանչուհի Նադեժդա Վոլպինն է:

Վոլպինն աչքի է ընկել ԽՍՀՄ-ի քննադատությամբ, ինչի համար երկու անգամ տեղավորվել է հոգեբուժարաններում:

1968 թվականին, հերթական անգամ հոգեբուժարանում հայտնվելուց հետո, Եսենին-Վոլպինը տեղափոխվել է ԱՄՆ: