Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Թուրքիան


14:36 , 16 մարտ, 2016

61408Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Թուրքիան՝ կապված այդ երկրում նոր ահաբեկչությունների սպառնալիքի հետ։ Այդ մասին նշված է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան տարածած հայտարարությունում։

Հայտարարությունում Գերմանիայի կառավարությունը մտավախություն է հայտնում Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների կյանքի համար։ Մարտի 14-ին Գերմանիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Թուրքիա այցելելուց։ Բացի դրանից՝ Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ էր արել խուսափել մարդաշատ վայրերում հայտնվելուց։

Հիշեցնենք, որ Թուրքիայում օտարազգի զբոսաշրջիկների թվում առաջին հորիզոնականը զբաղեցնում են Գերմանիայից, իսկ երկրորդ տեղը՝ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները։