14:18 , 16 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Ռուսաստանի հետ սիրիական հակամարտության կարգավորման հարցում համագործակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Հիմա ամենակարևորը Սիրիայում հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ջանքերի փոխհամաձայնեցումն է: Տվյալ դեպքում բավարարված ենք ջանքերի փոխհամաձայնեցմամբ: Սրա վրա են կենտրոնացած Վաշինգտոնի և Մոսկվայի աշխատանքները»,- հայտարարել է Պեսկովը:
Ավելի վաղ Պետդեպից հայտնել էին, որ ԱՄՆ անակնկալի է եկել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումից: