Թուրքական կողմը ցանկանում է մեկ գնդակով մեկից մի քանի նապաստակ խփել


14:11 , 16 մարտ, 2016
Մահապարտ զինյալը, ով Անկարայում մարտի 13-ին իրականացրել էր պայթուն, 1992թ. ծնված Սեհեր Չեղլա Դեմիրն է, նա ծնունդով Կարս նահանգի Քեղիզման բնակավայրից է: Ըստ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալաի , մահապարտ աղջիկը 2013թ.-ից Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ է և վերապատրաստվել է Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ռազմական թև հանդիսացող Ժողովրդական պաշտպանության բաժիններ (YPG) կառույցում:
Այս կերպ Անկարան մեղադրանք է ներկայացնում մեկից երեք քրդական միավորումների, որոնք շատ լուրջ դերակատարություն ունեն քրդական հարցում: Պետք է նշեմ, որ PKK-ն և մնացած քրդական միավորումները մերժել են իրենց ուղղված մեղադրանքները, ավելին՝ ոչ պաշտոնապես պայթունի պատասխանատվությունը ստանձնել է բոլորովին այլ ահաբեկչական կազմակերպություն, սակայն այս փաստը Անկարան խնամքով թաքցնում է:
Իսկ ,եթե իսկապես PKK-ն անցել է մահապարտ ահաբեկիչներով գործողությունների, ուրեմն Անկարային լավ օրեր չեն սպասվում և կարոող ամեն վարկյան ռումբ պայթել այնտեղ, որտեղ համարում են գերպաշտպանված: Չմոռանանք, որ Թուրքիայում ապրող քրդերը նաև լուրջ պաշտոններ են զբաղեցնում և իրենք էլ իրենց հոգու խորքում ունեն ազգյին վերածննդի ցանկություն: Կարծում եմ, որ այս տեսակ մեղադրանքով Թուրքիան ընդամենը դրդում է քրդերին, որպեսզի գործեն նաև այս կերպ: