Ռոնալդոն իմ կուռքն է. Պոլ Պոգբա


13:10 , 16 մարտ, 2016

455538Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ սիրել է ֆուտբոլը Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի շնորհիվ:

«Ռոնալդոն իմ կուռքն է: Նա ստիպեց ինձ սիրահարվել ֆուտբոլին: Ռոնալդոն խելահեղ խաղ էր ցուցադրում, և ես բավականություն էի ստանում` հետևելով նրան: Նրա արագությունը, տեխնիկան, գոլային հոտառությունը հիացնում էին ինձ:

Մյուս կուռքս Զինեդին Զիդանն էր: Հայրենակիցս, ով իր խաղով նվաճել է պատանի բազմաթիվ ֆուտբոլասերների սրտերը: Երբեք չեմ մոռանա, թե ինչ էր նա անում խաղադաշտում»-ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պոգբայի խոսքերը: