11:50 , 16 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: