11:16 , 16 մարտ, 2016
Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, վերջերս հաճախ է սպառնալիքներով նամակներ ստանում, նամակ ուղարկողներից ոմանք նույնիսկ սպառնում են սպանել նրան: Այս մասին հայտնում է telegraf.com.ua-ն:
Ամալ Քլունին մասնակցել է մի շարք աղմկահարույց գործերի, այդ թվում՝ պաշտպանել է Մալդիվյան կղզիների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդին: Նրան դատապարտել են 13 տարվա ազատազրկման, և ներկայումս Նաշիդն Ամալի օգնությամբ փորձում է հասնել գործի վերանայման:
Նշվում է, որ սպառնալիքները պետք է լուրջ ընդունվեն, քանի որ Նաշիդի նախորդ փաստաբանին սպանել են: Ջորջ Քլունին շատ անհանգստացած է կնոջ անվտանգությամբ և անվտանգության աշխատակիցներին հրահանգել է հսկող նոր տեսախցիկներ տեղադրել առանձնատան շուրջը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ Բերքշիրում: