11:08 , 16 մարտ, 2016
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 15-ին, հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ և քննարկել երկու երկրների համագործակցության խնդիրները:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԳԴՀ Բունդեսթագի միջև առկա համագործակցությանը` կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աշխատանքներ տանելու երկու երկրների խորհրդարանների միջև կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: