11:15 , 16 մարտ, 2016Մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա¸ նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0,7 սմ լայնությամբ ճաքեր, փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:

