Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կշարունակի նվազել


09:40 , 16 մարտ, 2016

Հանրապետության տարածքում

 

Մարտի 16-17-ը Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 17-19 մ/վրկ:

Ուշադրություն

 

Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0...-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2...-3, գետնի մակերևութին՝ -4...-5 աստիճան ցուրտ:


Երևանի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   19.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -11.10C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝    4.80C