09:00 , 16 մարտ, 2016
Պատրաստման եղանակ
- Լոլիկի հյութը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք բուսայուղը, աղը, շաքարավազը և չորացրած կանաչին։

- Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչով ալյուրը։

- Խմոր ենք հունցում։ Խմորը պետք է փափուկ լինի։ Ծածկում ենք և 20 րոպե հանգիստ ենք թողնում։

- Այնուհետև խմորը 0,5 սմ հաստությամբ շերտով գրտնակում ենք։

- Թխվածքաբլիթը կտրում ենք այնպես, ինչպես կկամենանք։

- Այնուհետև դնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

- Եվ ամեն բան պատրաստ է:


Այսպիսով, եթե խմորը բարակ գրտնակենք, թխվածքաբլիթը խրթխրթան կլինի, իսկ եթե հաստ գրտնակենք` ավելի փափուկ պահքային թխվածքաբլիթ կստանանք։ Երկու դեպքում էլ շնորհիվ լոլիկի հյութի` շատ համեղ է և գեղեցիկ: