09:10 , 16 մարտ, 2016
ԱՄՆ-ը Սիրիայից ռուսական զորքերի խմբավորման հիմնական մասի դուրսբերումը համարում է «պոտենցիալ դրական քայլ»: Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Պետդեպն այս քայլում տեսնում է Սիրիայի հակամարտության խաղաղ լուծման Մոսկվայի հակվածությունը:
«Մենք դա դիտարկում ենք որպես հնարավոր սթափեցնող, դրական վկայություն և հույս ունենք, որ դա նշանակում է Մոսկվայի աճող կենտրոնացվածությունը Սիրիայում քաղաքական լուծման վրա»,- ասել է Քիրբին: