08:15 , 16 մարտ, 2016
Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոն ավելի քան մեկ օրով կփակվի: Այս մասին հաղորդում է Washington Post պարբերականը:
Մետրոն 29 ժամով կփակվի չորեքշաբթի կեսգիշերին: Որպես փակման պաշտոնական պատճառ նշվում է էլեկտրական մալուխների անվտանգության ստուգման անհրաժեշտությունը:
Հաղորդվում է, որ նման որոշում է ընդունվել երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, մալուխի այրվելուց հետո: