06:04 , 16 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Ուկրաինան ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համակարգում է «Սավչենկոյի ցուցակի» ստեղծումը: Ինչպես փոխանցում է 112 Украина-ն` այս հարցը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քննարկել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուի հետ Կիևում կայացած հանդիպման ժամանակ:
«Ուկրաինան ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համակարգում է «Սավչենկոյի պատժամիջոցային ցուցակի» նախապատրաստումը», - ասվում է Պորոշենկոյի Twitter-ում:
Բացի այդ, Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինան մտադիր է հասնել նրան, որ ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի մոտ թողնեն ուկրաինացի և գերմանացի բժիշկներին, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին են ուղարկել «Սավչենկոյի ցուցակը», որում ընդգրկվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը և ևս 26 անձինք: